Գերմանիան Կարմիր խաչին 2 մլն եվրո կհատկացնի՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված

11 Սեպտեմբերի 2023, 17:48

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) լրացուցիչ 2 մլն եվրո կհատկացնի։ Այդ մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է, այդ պատճառով Գերմանիան ԿԽՄԿ-ին լրացուցիչ 2 միլիոն եվրո է տրամադրում տարածաշրջանում մարդասիրական առաքելության համար: Կարևոր է, որ օգնությունը հասնի հիմա»,- ասվում է հայտարարությունում։