Գերմանիան կարող է օգնություն ցուցաբերել և համագործակցել Հայաստանի հետ անվտանգության հարցերում. Անալենա Բերբոք

04 Նոյեմբերի 2023, 13:23

Կարծիք | Քաղաքականություն

Գերմանիան պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ցանկանում է ուժեղացնել և ընդլայնել ԵՄ առաքելության գործունեությունը։ Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։

«Մենք Հայաստանում ենք այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը բախվում է բազմաթիվ խնդիրների։ Լաչինի միջանցքով դեպի Հայաստան մարդկանց հոսքի կադրերը դեռ թարմ են մեր հիշողության մեջ։ Մենք տեսել ենք, թե ինչպես են ընտանիքները լքում իրենց հայրենիքը անվտանգության նկատառումներից ելնելով։ Մենք ձեզ մենակ չենք թողնի այս փորձության մեջ», — հայտարարել է Անալենա Բերբոկը։

Նրա խոսքով՝ Գերմանիան կարող է օգնություն, աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև համագործակցել Հայաստանի հետ անվտանգության հարցերում:

«Մենք ինտենսիվորեն կարծիքներ ենք փոխանակել այդ հարցի շուրջ, որպեսզի Հայաստանում հաստատվի կայուն և ուժեղ ժողովրդավարություն, և Հայաստանը կարողանա պաշտպանել իր անվտանգությունը», — ասել է Բերբոքը:

Հիմա եթերում