Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Եվրո 2024-ում ֆուտբոլիստի կողմից արված «Գորշ գայլերի» ժեստի պատճառով

04 Հուլիսի 2024, 16:15

Քաղաքականություն

Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Թուրքիայի դեսպան Ահմեթ Բաշար Շենին պանթուրքիստական ֆաշիստների (ծայրահեղ աջ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորում) ժեստի պատճառով, որն արել է թուրք ֆուտբոլիստը Եվրո-2024-ում Ավստրիայի հավաքականի դեմ Թուրքիայի հավաքականի հանդիպման ժամանակ գոլը տոնելիս: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ մամուլի քարտուղարին:

«Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է Բեռլին, քանի որ թուրք ֆուտբոլիստ Մերիխ Դեմիրալը Եվրոպայի առաջնությունում գոլի տոնակատարության ժամանակ ցույց է տվել «Գորշ գայլերի» ժեստը», — գրում է գործակալությունը: