Գերմանիայի թեմը ՀՀ իշխանություններին կոչ է արել հարգել եկեղեցու անկախությունը

24 Հուլիսի 2025, 22:28

Քաղաքականություն

Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ գործողությունը աննախադեպ ոտնձգություն կլիներ եկեղեցու ինքնավարության դեմ և խորը շոկ կառաջացներ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհի հայկական սփյուռքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Գերմանիայի Հայ առաքելական եկեղեցու թեմից:

«Գարեգին Բ-ն Հայ Առաքելական եկեղեցու ընտրված առաջնորդն է, և նրա ընտրությունը հիմնված է եկեղեցու բազմադարյա կանոնական ավանդույթների վրա, որոնք բացառում են ցանկացած պետական միջամտություն»,- ասել է Տիրատուր Սարդարյանը:

Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել եկեղեցու անկախությունը և հավատարիմ մնալ իրավունքի և արդարության սկզբունքներին: