Գերմանիայում Փաշինյանին դիմավորել են ակցիաներով. արդյոք գերիների հարցը քննարկվել է Մերցի հետ

10 Դեկտեմբերի 2025, 19:45

Քաղաքականություն

Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը տեղեկություններ ունի, որ Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման ժամանակ չի խոսել Բաքվում պահվող հայ գերիների մասին: Այս մասին Alphanews-ի հետ զրույցում ասել է Լուլուկյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Փաշինյանի այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով:

«Բողոքի ցույցով գերմանահայերը իրենց դժգոհությունը հայտնեցին Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Մեր պահանջն է՝ վերջ դնել ՀԱԵ դեմ շարունակվող ճնշմանն ու ապօրինի ձերբակալություններին: Երկրորդ ցույցով՝ մենք փորձեցին Մերցի ուշադրությունը հրավիրել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների խնդրին»,- ասել է Լուլուկյանը:

Այն, որ Գերմանիայի հայ համայնքը չի սատարում Փաշինյանին, ըստ վարչության անդամի, նորություն չէ, ավելին՝ գերմանահայերը անընդունելի են համարում Հայաստանում կատավողը: Լուլուկյանի խոսքով՝ հենց դա էր պատճառը, որ Փաշինյանի այցից առաջ մի շարք կազմակերպություններ դիմել են Մերցին՝ կոչ անելով անուշադրության չմատնել Բաքվում պահվող գերիների հարցին ու Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումներին։

«Առաջին անգամ չէ, որ մենք նամակով դիմում ենք կանցլերին: Գերմանահայոց խորհուրդը երկար տարիներ պայքարում է գերիների իրավունքների պաշտպանության համար ու այն շարունակական բնույթ է կրելու: Չորս հայտնի կազմակերպություն ստորագրել է այս հայտարարության տակ: Նամակում հստակ նշել ենք, որ Հայաստանի վարչապետը չի զբաղվում այս հարցի լուծմամբ»,- նշել է Սամվել Լուլուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում