Գերմանիայում սպառնալիքների արշավից հետո չեղարկել են Արցախին նվիրված միջոցառումը

07 Մարտի 2024, 16:39

Քաղաքականություն

Գերմանիայի արտաքին քաղաքականության միությունը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը չեղյալ են հայտարարել «Լեռնային Ղարաբաղի վտանգված մշակութային ժառանգության պաշտպանությունը» միջոցառումը։ Այս մասին X»-ի միկրոբլոգում հայտնել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը

«Զանգվածային շանտաժից, ստի ու սպառնալիքների արշավից հետո Գերմանիայի արտաքին քաղաքականության միությունը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը չեղյալ են հայտարարել «Լեռնային Ղարաբաղի վտանգված մշակութային ժառանգության պաշտպանությունը» միջոցառումը և ստիպված են միջոցառումն անցկացնել միայն վիրտուալ»,- գրել է դեսպանը։