Գերությունից վերադարձածների մոտ նկատվում են ինչպես սոցիալական, այնպես էլ հոգեբանական խնդիրներ. Հիլդա Չոբոյան

02 Հոկտեմբերի 2025, 16:45

Կարծիք

2022 թվականի վերջին ամիսներին մենք նկատեցինք, որ գերիների հարցը մարել է, և այն մարել է մեր հասարակության գիտակցության մեջ։ Այս մասին «Հայ գերիների պաշտպանությունը. ինչպես օգնել նախկին գերիներին՝ հաղթահարել հետտրավմատիկ խանգարումները» թեմայով մամուլի ասուլիսում ասել է Իրավունքի և հակամարտությունների լուծման «Կովկաս» կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը։

«Պատերազմին հաջորդած առաջին ամիսներին ստեղծվեցին բազմաթիվ շարժումներ՝ գերիների ազատության համար, սակայն դրանք շատ արագ փակվեցին։ Մոտ 45 գերիի համար հովանավորներ էինք փնտրում և արդյունքում գտանք։ Ֆրանսիայի և Եվրոպայի տարբեր երկրների միջին քաղաքների քաղաքապետեր ու համայնքապետեր ընդունեցին այդ հովանավորությունը։ Արդյունքում հաջողվեց աջակցություն ապահովել մոտ 15–16 գերիների համար», – նշել է Չոբոյանը։

Նրա խոսքով՝ գերությունից վերադարձածներին այսօր էլ տրամադրվում է հոգեբանական աջակցություն։

«2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 32 գերի, և այդ օրերին մենք սկսեցինք նրանց աջակցել տարբեր հարցերում։ Արդեն 2023-ի հունիս–հուլիս ամիսներին նկատեցինք, որ գերիները բախվում են լուրջ հոգեբանական խնդիրների, սակայն ոչ միայն հոգեբանական, այլ նաև սոցիալական։ Մենք կազմեցինք նոր ծրագիր՝ հոգեբանական օգնության կարիք ունեցողներին աջակցելու նպատակով, և նման ծրագրերն այսօր էլ գործում են», – եզրափակել է Չոբոյանը։