Գևորգ Գրիգորյան․ Պոբեդայի գագաթը նվաճած առաջին հայը

13 Օգոստոսի 2024, 16:40

Հայեր

Դերասան Գևորգ Գրիգորյանը դարձել է առաջին հայը, ով նվաճել է Պոբեդա գագաթը՝ Կակշաալ-Տոո լեռնաշղթայի, Տյան Շանի և Ղրղզստանի ամենաբարձր կետի 7439 մետր բարձրությամբ լեռնագագաթը:

Դերասանն այս մասին լուսանկարներն է հրապարակել սոցցանցերում։ Խմբի վերելքը դեպի գագաթ նվիրված էր լեռնագնացության միջազգային օրվան, որը նշվում էր օգոստոսի 8-ին:

Գագաթն իր անունը ստացել է 1946 թվականին՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։