Գևորգ Գրիգորյանը կատարել է Մարիինյան թատրոնի օպերային գլուխգործոցների առաջատար դերերգեր

11 Նոյեմբերի 2025, 10:00

Մշակույթ

Մարիինյան թատրոնի համերգասրահում Գևորգ Գրիգորյանը կատարել է առաջատար դերեր համաշխարհային օպերային դասական ստեղծագործություններում։

Վառ իրադարձություններից մեկը դարձել է Գաետանո Դոնիցետիի «Դոն Պասկուալե» կոմիկական օպերայի ցուցադրությունը, որը նվիրված էր Մարիինյան թատրոնի լեգենդար մեներգիչ Անդրեյ Խրամցովի ծննդյան 90-ամյակին։ Գլխավոր դերերգը կատարել է Գևորգ Գրիգորյանը։

Օպերային երգիչը մասնակցել է նաև Ռիխարդ Վագների «Տրիստան և Իզոլդա» երաժշտական պոեմի բեմադրությանը, որը ներկայացվել է Կոնստանտին Բալակինի և Ալեքսեյ Ստեպանյուկի մեկնաբանությամբ։