Գևորգ Սերոբյանը ռեկորդ է սահմանել և արծաթե մեդալ նվաճել ծանրամարտի Ռուսաստանի գավաթի խաղարկությունում
30 Հունվարի 2024, 13:10
Տուլայում ընթանում է ծանրամարտի Ռուսաստանի գավաթը, որտեղ Ղրիմի հավաքականի մարզիկ Գևորգ Սերոբյանը «պոկում» վարժությունում սահմանել Է Ռուսաստանի նոր ռեկորդ՝ 152 կգ:
Բացի այդ, «հրում» վարժությունում նա բարձրացրել է 170 կգ քաշ՝ դրանով իսկ համառ պայքարում արծաթե մեդալ նվաճելով Ռուսաստանի գավաթի խաղարկությունում և Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի բաց գավաթում: