Գևորգ Վարդանյանի թանգարանի կառուցման համար անհրաժեշտ է 400 մլն ռուբլի

29 Փետրվարի 2024, 12:35

Հայեր

Խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի թանգարանի կառուցման համար ներդրումները գնահատվել են մոտ 400 մլն ռուբլի:

Այս մասին «Город N» պարբերականին տված հարցազրույցում ասել է նախագծի իրականացմամբ զբաղվող «Сокол» ընկերության հիմնադիր Հարություն Սուրմալյանը։

Նա պատմել է, որ շենքում կներկայացնեն արժեքավոր ցուցանմուշներ, կստեղծեն ինտերակտիվ տարածք երեխաների համար, խորհրդակցությունների դահլիճ՝ քննարկումների, դասախոսությունների և սեմինարների անցկացման համար, իսկ երրորդ հարկում կտեղակայվի Ռոստովի մարզի պետանվտանգության մարմինների վետերանների խորհուրդը:

Ընկերության ղեկավարը նշել է նաև, որ նախագիծը ոչ առևտրային է, և չեն նախատեսում այն փոխհատուցել:

Սկզբում թանգարանը պատրաստվում էին կառուցել 500 քառ. մետր տարածքում, սակայն մարզպետին դիմելուց հետո հատկացվել է 2,2 հազար քառ. մետր տարածք։ Սա թույլ տվեց թանգարանի տարածքն ավելի քան կրկնապատկել։ 2024 թվականի փետրվարին թանգարանի հիմքում դրվել է առաջին քարը: