Գեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ–ն հերքում է լուրը
01 Մայիսի 2024, 15:38
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրը, թե Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ են սկսվել։
Լուրեր են պտտվում, որ ականազերծմանը զուգահեռ զորքը դուրս է բերվում Ճամբարակից և Ջիլից։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՊՆ-ից։
«Նման իրադարձություն տեղի չի ունենում»,- Sputnik Արմենիային ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։