Գեղարքունիքում անցկացվեց շախմատի 2023 թվականի մարզային առաջնությունը

23 Մայիսի 2023, 19:05

Սպորտ

Գավառի շախմատի տանը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի շախմատի 2023 թվականի  մարզային առաջնությունը: Ինչպես տեղեկացրել են Գեղարքունիքի մարզպետի ախատակազմի ԿՄՍ վարչությունից,  մարզային առաջնությունն անցկացվել է մեկ փուլով, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, Սևանի և Սարուխանի մասնաճյուղերում կազմակերպված մրցումներում լավագույն արդյունք ցույց տված 31 շախմատիստներ: 

Այն անցկացվեցլ է շվեյցարական մրցակարգով՝ ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Յոթ խաղափուլերում ծավալված հետաքրքիր և անզիջում պայքարում առաջին տեղը գրավել է Ճամբարակ համայնքի ներկայացուցիչ Կարո Սարգսյանը: Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Գավառի ներկայացուցիչներ Վարդան և Երեմ Սարգսյանները:  

Առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած երկու շախմատիստները` Կարո Սարգսյանը և Վարդան Սարգսյանը մայիսի 28-ից հունիսի 4-ը կմասնակցեն  Հայաստանի տղամարդկանց 2023 թվականի շախմատի կիսաեզրափակիչ  առաջնությանը:

Հիմա եթերում