Գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալ է նվաճել
18 Մարտի 2024, 18:45
Հայաստանի ներկայացուցիչ Սիլվա Սարգսյանը մարտի 13-17-ը Մոսկվայում կայացած «Ալինա Կաբաևայի չեմպիոնների գավաթ» միջազգային Գրան պրի մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ այս մրցումները բացում են մարմնամարզական գարունը և կոչված են ռիթմիկ մարմնամարզության մեջ նոր անուններ բացահայտելուն։ Այս տարի միջոցառմանը մասնակցել են22 երկրների մարզիկներ։
Նրանք մրցել են ակումբային մակարդակով:
Մրցաշարի Գրան պրին շնորհվել է ռուս Լալա Կրամարենկոյին, որ օղակով, գնդակով և առանց առարկայի վարժություններում հաղթող է դարձել։