Գեղասահորդ Էդուարդ Կարարտինյանը Ռուսաստանի պատանիների Գրան պրիի հաղթող է դարձել

27 Հոկտեմբերի 2023, 17:30

Սպորտ

Հայկական ծագմամբ ռուս գեղասահորդ Էդուարդ Կարարտինյանը հաղթել է Կրասնոյարսկում ընթացող Ռուսաստանի պատանեկան Գրան պրիում:

sport24.ru-ը գրում է, որ ուրբաթ Կրասնոյարսկում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի՝ պատանիների երրորդ փուլում գեղասահորդները հանդես են եկել ազատ ծրագրով։ Մրցույթի հաղթող է ճանաչվել Կրասնոդարի մարզի ներկայացուցիչ Էդուարդ Կարարտինյանը։

Գեղասահորդը հավաքել է 244,71 միավոր։

Արծաթե մեդալը նվաճել է Նիկոլայ Ուգոժաևը (239,58), երրորդ տեղում է Նիկոլայ Կոլեսնիկովը (236,73):