Գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը՝ Լիտվայի միջազգային մրցաշարի հաղթող

05 Փետրվարի 2024, 20:30

Սպորտ

Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված գեղասահքի IceBeat Winter Trophy 2024 մրցաշարում ՀՀ դրոշի ներքո հանդես եկած Սեմյոն Դանիլյանցը առաջինն է ճանաչվել մենասահքում:

18 –ամյա Սեմյոնը ծնվել է Մոսկվայում և մեր երկիրը ներկայացնում է 2021 թվականից։

Հիշեցնենք, որ Իտալիայում անցյալ տարվա հունվարին անցկացված Եվրոպական երիտասարդական ձմեռային օլիմպիական հերթական փառատոնում Սեմյոն Դանիլյանցը կարճ ծրագրում, 16 մասնակիցների պայքարում, ճանաչվեց երրորդը, իսկ ընդհանուր հաշվարկում ՝ չորրորդը: