Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կբացեն Աշխարհի 2026թ. առաջնության կարճ ծրագիրը

25 Մարտի 2026, 11:50

Սպորտ

Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինն այսօր՝ մարտի 25-ին, ելույթ կունենան Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի 2026 թվականի առաջնության կարճ ծրագրում:

Զույգը հանդես կգա առաջին համարի ներքո և սառույց դուրս կգա առաջին նախավարժանքի ժամանակ: Նրանց հետ միասին մեկնարկային խմբում հանդես կգան Ավստրիայի և Չեխիայի ներկայացուցիչները:

Մրցումներին ընդհանուր առմամբ կմասնակցի 21 մարզական զույգ: Կարճ ծրագրի արդյունքներով կամավոր ծրագրի փուլ կանցնեն 20 լավագույն զույգերը: