Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան հանդես կգա Հայաստանի հավաքականում
28 Մայիսի 2024, 14:00
Ռուսաստանցի գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան, որը մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի գլխավորությամբ, հանդես կգա Հայաստանի հավաքականում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սոֆյա Տիտովան հանդես կգա Հայաստանի հավաքականում», — հայտնել Է աղբյուրը:
Տիտովան 15 տարեկան է: Անցած մրցաշրջանում գեղասահորդուհին դարձել է Ռուսաստանի Գրան պրիի պատանեկան փուլի բրոնզե մեդալակիր: Նա բաց է թողել Ռուսաստանի պատանիների առաջնությունը: