Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան նորամուտը կնշի Հայաստանի հավաքականում
27 Օգոստոսի 2024, 13:25
Հայ մարզուհի Ռուբինա Սիմոնյանի նախաձեռնությամբ ռուս գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան իր նորամուտը կնշի Հայաստանի հավաքականի կազմում Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայանալիք գեղասահքի պատանեկան Գրան պրիի 5-րդ փուլում: Այս մասին հայտնել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչ Արամ Վլասյանը:
«Սոֆյան պատրաստվում է մրցաշրջանին պլանային ռեժիմով։ Գդանսկի փուլում պետք է հանդես գար մեր մյուս մենակատարը՝ Ռուբինա Սիմոնյանը։ Այժմ նա ԱՄՆ-ում է։ Զանգահարեցի և առաջարկեցի, որ իր փոխարեն ելույթ ունենա Սոֆյան, քանի որ ինքը՝ Ռուբինան, չի հասցնի պատրաստվել մեկնարկներին։ Հայաստանի Դաշնության խորհուրդը համաձայնություն է տվել, արդյունքում՝ Սոֆյան շուտով նորամուտը կնշի», — «Матч ТВ»-ին հայտնել է Վլասյանը: