Գեղհովիտում տեղի ունեցավ «Գեղարքունյաց բռնցքամարտի գավաթի» խաղարկություն

30 Մայիսի 2023, 11:00

Սպորտ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում  տեղի ունեցավ «Գեղարքունյաց բռնցքամարտի գավաթի» խաղարկություն՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից,  առաջնությանը մասնակցեցին  Մարտունու, Երեւանի «Դինամո» ՄՀԿ-ի, «Բոքսկինգ» ակումբի,  Շենգավիթի, Վանաձորի, Աբովյանի, Արտաշատի, Գավառի, Էջմիածնի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Քաջարանի, Սեւանի, Վարդենիսի, Նորատուսի, Կարմիրգյուղի, Լճաշենի, Լիճքի եւ այլ բնակավայրերի շուրջ 250 բռնցքամարտիկ:

Թիմային հաշվարկով մրցաշարի հաղթող ճանաչվեց Մարտունու մարզադպրոցը, 2-րդ տեղը զբաղեցրեց Վանաձորի թիմը, իսկ եռյակը եզրափակեց Շենգավիթը ներկայացնող թիմը:

Առաջնությունը կազմակերպել էին Մարտունու մարզադպրոցը եւ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան: