Գիտնական Էդուարդ Այլամազյանը՝ «Պետերբուրգի պատվավոր քաղաքացի» կոչման հավակնորդների ցանկում

07 Մարտի 2024, 20:30

Հայեր

Պետերբուրգցի բժիշկ, գիտնական, մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառի մասնագետ Էդուարդ Այլամազյանն ընդգրկվել է «Պետերբուրգի պատվավոր քաղաքացի» կոչման հավակնորդների ցանկում։

Ինչպես գրում է spb.mk.ru-ն, օրենսդիր ժողովի խոսնակ Ալեքսանդր Բելսկին պատմել է, որ այս տարի կոչման համար առաջադրվել է յոթ մարդ։

Այդ կոչումը շնորհվում է կյանքի ընթացքում Սանկտ Պետերբուրգի գիտության, մշակույթի և տնտեսության մեջ մեծ ավանդի համար: Սա քաղաքի երախտագիտության բարձրագույն նշանն է այն անձանց, որոնք մեծ ջանքեր են ներդրել Պետերբուգի կյանքի տարբեր ոլորտների զարգացման համար։

Ըստ աղբյուրի՝ մայիսի 27-ին Սանկտ Պետերբուրգի հիմնադրման օրը նշելուց առաջ պատվավոր քաղաքացիներին կոչման հետ միասին կտրվի արծաթե կրծքանշան՝ ծաղկեպսակի տեսքով և համապատասխան վկայական: