Գիտնական Վլադիմիր Հայրապետյանն արժանացել է ՆԱՍԱ-ի Goddard Center Director’s Award մրցանակին

14 Փետրվարի 2026, 17:00

Հայեր

Աստղաֆիզիկայի գիտությունների թեկնածու, գիտնական Վլադիմիր Հայրապետյանը 2025 թվականին իրականացրած գիտական գործունեության համար արժանացել է ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի տնօրենների (Goddard Center Director’s Award) մրցանակին:

Հայ գիտնականը Goddard Center Director’s Award-ի մրցանակակիր է ճանաչվել արեգակա-աստղային ֆիզիկայի ոլորտում ուսումնասիրություններում բացառիկ ձեռքբերումների համար:

Մասնավորապես, Հայրապետյանին հաջողվել է ցույց տալ, թե ինչպես երիտասարդ Արեգակից ծագող հզոր պայթյունները կարող են խթանել կյանքի կառուցողական տարրերի ձևավորումը վաղ Երկրի վրա: