Գլենդելում կայացել է Գևորգ Գրիգորյանի գրքի շնորհանդեսը
03 Մարտի 2026, 23:00
Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի է ունեցել քաղաքային խորհրդի թեկնածու Գևորգ Գրիգորյանի հեղինակային գրքի շնորհանդեսը։ Գիրքը կոչվում է «The Architecture of Leadership», որը թարգմանաբար նշանակում է «Առաջնորդության ճարտարապետությունը»։
Հեղինակը փորձել է ընթերցողին ներկայացնել բիզնեսի, շինարարության ու քաղաքականության ընդհանրությունները, ինչպես նաև հաջողության հասնելու հիմնական գործոնները։
Շնորհանդեսի ավարտին Գևորգ Գրիգորյանը մասնակիցներին հանձնել է գրքի օրինակներն՝ իր մակագրությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։