«Global Citizen» զբոսաշրջային ռեսուրսը ԱՄԷ-ի բնակիչներին խորհուրդ է տալիս այցելել Հայաստան

06 Հոկտեմբերի 2024, 11:26

Հայեր

«Հայաստանը թաքնված գոհար է, որը սպասում է իր բացահայտմանը։ Այս ապշեցուցիչ երկիրն ավելին է, քան պարզապես զով քամին: Սա պատմական գանձերով, բացօթյա արկածներով և իրադարձությունների հետաքրքիր օրացույցով լի վայր է», — գրում է «Global Citizen» պարբերականը և խորհուրդ տալիս անպայման այցելել Հայաստան:

Պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս այցելել Սևան, Արագած, Գառնի, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, օդապարիկների միջազգային փառատոնին և այլն: