Գլխավոր դատախազը կգնա Արթուր Սարգսյանի հետևից. ԱԺ նախագահը ստացել է միջնորդագիրը
03 Հուլիսի 2025, 23:00
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն ստացել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար։ Միջնորդագրից մի հատված ԱԺ խոսնակը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։
Գլխավոր դատախազի ներկայացրած փաստաթղթում նշվում է, որ Արթուր Սարգսյանը և մի խումբ այլ անձիք 2024 թ.–ի հունիսից մինչև 2025 թ.–ի մարտ ամիսները նախապատրաստել են իրականացնել ահաբեկչություն և յուրացնել իշխանությունը։
Միջնորդության մեջ ներկայացված են քննությամբ ձեռք բերված փաստեր, որոնք հիմք են տալիս Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստում) և 43․419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման նախապատրաստում)՝ այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում։