«Գնացինք». Սամվել Կարապետյանի արձագանքը՝ ոստիկանության գործողություններին

17 Հունվարի 2026, 11:13

Քաղաքականություն

Հունվարի 16-ին ոստիկանության 10-ից ավելի ծառայողներ ժամանել են այն բժշկական կենտրոն, որտեղ բուժում էր ստանում «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։

Փաստաբանի խոսքով՝ քննիչի կարգադրությամբ գործարարին պետք է անհապաղ տեղափոխեին քրեակատարողական հիմնարկ, մինչդեռ այդ պահին բարերարը ներերակային ներարկում էր ստանում։

«Սամվել Կարապետյանը, տեսնելով տեղի ունեցողը, առաջինն արձագանքեց՝ ասելով գնացինք»,- նշել է փաստաբանը։