Գնալու եմ ՆԳՆ,պարզեմ՝ Վահե Ղազարյա՞նն է հրաման տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել. Բագրատ Սրբազան

29 Մայիսի 2024, 09:26

Քաղաքականություն

Երեկ Սարդարապատի խուլիգանությամբ, Վեհափառին ու հոգևորականներին արգելափակելու փորձով ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում։ Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի՝ Սարդարապատ մուտքը խոչընդոտելու դեպքին.

«Այդ ամենը տեսնելով՝ որոշեցի, որ հիմա գնալու եմ ՆԳՆ՝ պահանջելու, որ բացատրություն տան ամբողջ կատարվածի համար, միաժամանակ հասկանալու՝ այդ հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրամատ տվել»,- ասաց Բագրատ Սրբազանը: