Գնալու ենք Վրաստանի ճանապարհով. էժանացնելու ենք դեղերի գները. Նարեկ Կարապետյան
19 Հունվարի 2026, 11:33
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան Վրաստանում։
«Շատերդ գիտեք, որ մարդիկ գնում են Վրաստան, այնտեղից են դեղերը առնում, որովհետև էժան է։ Վրաստանի համակարգը մենք ներդնելու ենք այստեղ։ Համարյա 20-30%-ով, դեղեր կան` երկու անգամ էժան են։ Նույն ճանապարհով, որով Վրաստանն է էժանացրել դեղերի գները, մենք նույնպես այդ ճանապարհով գնալու ենք» ,-Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: