Գնդակոծվել է ռուս խաղաղապահների մեքենան. կան զոհեր

20 Սեպտեմբերի 2023, 19:38

Քաղաքականություն

ԼՂ-ում խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, որի մեջ գտնվող զինծառայողները զոհվել են։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության՝ տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։