Գնդակը Հայաստանի դաշտում է. Զախարովան՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին

20 Հուլիսի 2023, 14:46

Քաղաքականություն

ՀԱՊԿ առաքելության տեղակայումը Հայաստանում էական ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կայունացման գործում: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լեռնային Ղարաբաղը ներառված չէ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, սակայն դաշինքի առաքելության տեղակայումը Հայաստանում էական ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կայունացման գործում, բայց գնդակը Հայաստանի դաշտում է»,- ընդգծել է Մարիա Զախարովան:

Մեկնաբանելով Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով եռակողմ բանակցությունների կազմակերպման հնարավորության մասին հարցը, Զախարովան նշել է, որ հանդիպման անցկացման շանսերը լավն են, հանդիպման նախապատրաստությամբ զբաղվող փորձագետներից ամսաթվերի վերաբերյալ կոնկրետ տվյալներ ստանալուն պես, կհրապարակեն:

Հիմա եթերում