Գնում եմ կառավարական ամառանոց. Բագրատ Սրբազան

26 Մայիսի 2024, 17:58

Քաղաքականություն

Հանրապետության հրապարակում ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրում է հանդիպելու քաղաքացիների հետ։

«Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին:
Մի ժամանակ քեզ ժողովրդական մարդ էիր համարում, հեծանիվով էիր պտտվում, գետնից աղբն էիր վերցնում, սակայն շատ շուտ սկսեցիր ուղղաթիռով պտտվել, հսկայական ոստիկանական պատնեշներով ինքնապաշտպանվել, հրավիրում եմ, որ գաս այս ժողովրդին ու դեռ տասնյակ հազարավորներին հանդիպելու: Ոչ միայն որպես գործիչ, այլ նաև որպես տղամարդ:

Եթե երբևէ չես գալու, բնականաբար, սպառված իրավական լեգիտիմությանդ զուգահեռ՝ հիմա շեշտում եմ, որ բարոյական լեգիտիմություն էլ չունես: Երբ ինքնիշխանության մասին եք խոսում, ուզում եմ հարցնել՝ կարո՞ղ է որոշումներդ դու չես կայացնում, ուրիշ տեղից են կայացնում, թելադրում, թելադրում են սովորական ժողովրդիդ ահաբեկել, ծաղրել: Հետևաբար, այս հրապարակից ես գնալու եմ կառավարության համար նախատեսված ամառանոց»,- ասաց Բագրատ Սրբազանը:

Հիմա եթերում