Գոհար Հայրապետյանը և Օմսկի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնեն Խաչատրյանի և Չայկովսկու ստեղծագործությունները
08 Փետրվարի 2024, 00:53
Ֆիլհարմոնիկ համերգասրահում Օմսկի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը և մենակատար Գոհար Հայրապետյանը (ջութակ) փետրվարի 16-ին կներկայացնեն «Մանֆրեդ» ծրագիրը: Այս մասին գրում է omsk.bezformata.com-ը:
Նոր ծրագիրը կմիավորի աշխարհում հավասարապես հայտնի և ճանաչված երկու ստեղծագործություն՝ Արամ Խաչատրյանի Ջութակի և նվագախմբի կոնցերտը, ինչպես նաև . Չայկովսկու «Մանֆրեդ» սիմֆոնիան:
Արամ Խաչատրյանի կոնցերտը ջութակի և նվագախմբի համար, աշխարհի ամենահայտնի ստեղծագործություններից է, որում կոմպոզիտորը նկարագրել է Հայաստանի բնությունը։ Իր գլուխգործոցը Խաչատրյանը գրել է երկու ամսից էլ քիչ ժամանակում և անմիջապես ցույց տվել իր ընկերոջը՝ հայտնի ջութակահար Դավիթ Օյստրախին, ում համար էլ այն նախատեսված էր։
Դիրիժորական վահանակի մոտ կլինի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Արսենտի Տկաչենկոն:
Համերգն անցկացվում է ՌԴ մշակույթի նախարարության «Համառուսաստանյան ֆիլհարմոնիկ սեզոններ» ծրագրի շրջանակներում: