Գոմանի եկեղեցու բարերարը պարգևատրվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով

20 Հունվարի 2025, 18:27

Հայեր

Այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով է պարգևատրվել Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բարերար Ռուբեն Բանդիկյանը։ Այս մասին գրում է jnews.ge-ն:

Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսի կոնդակը կարդացել է Հոգեշնորհ Տ. Նշան Վրդ. Հմայակյանը, որից հետո Վիրահայոց թեմի առաջնորդը հանդիսավորությամբ Ռուբեն Բանդիկյանին է հանձնել «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանը։