Գոռ Այվազյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
21 Օգոստոսի 2023, 18:14
Ծագումով ախալքալաքցի մարզիկ Գոռ Այվազյանը Հորդանանում անցկացվող մինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում նվաճել է արծաթե մեդալ՝ պարտվելով մինչև 20 տարեկան 97 կգ քաշային Աբուբաքար Խասլախանովին։ Մինչ այդ Վրաստանի հավաքականի անդամ մարզիկը նախ հաղթել էր հայաստանցի, ապա մոլդովացի ըմբիշին, որից հետո դուրս էր եկել եզրափակիչ։
Վրաստանի հավաքականը Հորդանանում կայացած հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունից 4 մեդալով էր վերադարձել՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզե մեդալ: Արծաթը նվաճել է Գոռ Այվազյանը (97 կգ), որ նախորդ տարի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում հաղթող էր դարձել։