Գոռ Դանիելյանն ու Արամ Ղազարյանը` սամբոյի մրցումների հաղթողներ
05 Դեկտեմբերի 2024, 16:45
Սամբոյի միջազգային կենտրոնում անցկացվել են սամբոյի մրցումներ Մոսկվայի 37-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրում: Մրցաշարի շրջանակներում մայրաքաղաքի բուհերի ուսանողները խաղարկել են 21 մեդալ՝ աղջիկների 7 քաշային կարգերում, և տղաների 7 քաշային կարգերում։
Մոսկվայաբնակ հայ սամբիստներ Գոռ Դանիելյանը (79 կգ) և Արամ Ղազարյանը (98+ կգ) գրավել են առաջին տեղերը: 64 կգ քաշային Տիգրան Գասպարյանը գրավել է երկրորդ տեղը: