Գոռ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
26 Մայիսի 2025, 14:34
Ձյուդոիստ Գոռ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի բաց գավաթի 2025 երիտասարդական առաջնությունում, որը տեղի է ունեցել Լիտվայի Կաունաս քաղաքում մայիսի 23-25-ին։
3-րդ տեղի համար գոտեմարտում մարզիկը մինչև 100 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ է տարել լեհ Մարցին Վալենսյակի նկատմամբ:
Կիսաեզրափակիչում Կարապետյանը զիջել է մրցաշարի ապագա չեմպիոն ղազախ Երասիլ Նուրտազին: