Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
17 Ապրիլի 2025, 11:44
Այս օրերին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 338 կգ արդյունքով` Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր:
Ավելի վաղ մարզիկը պոկում վարժության ժամանակ բարձրացրել էր 153 կգ և այս վարժությունում դարձել բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Սահակյանը բարձրացրել էր 185 կգ և այս ձևում ևս նա բրոնզե մեդալակիր է: