Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

14 Փետրվարի 2024, 23:38

Սպորտ

Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 67կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 311(140+171)կգ արդյունքով երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Գոռ Սահակյանի նախնական հայտը երկամարտում ամենաբարձրն էր՝ 320կգ։ Այսինքն, ի սկզբանե մեր ծանրորդը իր հայտով վկայել էր, որ պայքարելու է չեմպիոնի տիտղոսի համար։

Պոկում վարժությունում Սահակյանը սկսել է իր ելույթները 140 կգ-ից ու, գլխավերևում պահելով այդ քաշը, պատվիրել է 143կգ, ինչը կապահովեր ոսկե փոքր մեդալը վարժությունում։

Այդ քաշը գլխավերևում Գոռը չի կարողացել ֆիքսել և պոկում վարժությունում մեր ծանրորդը երրորդ արդյունքն է ցույց տվել։