Գորիսն ընդունում է Կոռնիձորից ժամանող արցախցիներին․ լուսանկարներ

24 Սեպտեմբերի 2023, 23:06

Հայեր

Հայաստան բռնագաղթվող արցախցիները, ովքեր հանգրվանելու տեղ չունեն, Կոռնիձորից տեղափոխվում են Գորիս, պետական դրամատիկական թատրոնի շենքում, կատարվում է հաշվառում, կարիքների գնահատում: Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է բժշկական օգնություն:

Այնուհետեւ գաղթական դարձած արցախցիները բաժանվում են` ըստ ժամանակավոր կացության վայրերի:

Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանի փոխանցմամբ՝ օրվա վերջին ու առաջիկա գիշերը սպասվում է բռնագաղթվածների նոր խմբերի ժամանում Գորիս:

syuniacyerkir.am-ի փոխանցմամբ, բռնագաղթված արցախցիների մի մասը ժամանակավորապես կհանգրվանի Կապանում եւ Սիսիանում:

Թեեւ պատշաճ չէր այդ իրավիճակում արցախցիների հետ զրուցելը, սակայն մեկ հարց, այնուամենայնիվ, մեզ հետաքրքրում էր ի սկզբանե՝ արդյո՞ք տղամարդիկ նույնպես հնարավորություն ունեն անարգել անցնելու Հագարիի կամրջով: Ըստ ականատեսների՝ ադրբեջանական անցակետում առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերում այն տղամարդկանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Արցախյան 1-ին պատերազմին: