Գորիսում և Հրազդանում միջոցառումներ են կազմակերպվել արցախցի երեխաների համար
05 Հունիսի 2024, 19:02
Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Երկիր երեխաների համար» բարեգործական հիմնադրամը և Ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների զարգացման և աջակցության «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը Գորիս և Հրազդան քաղաքներում երեխաների համար կազմակերպել է իսկական տոն՝ խաղեր, մրցույթներ, շոուներ, նվերներ: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է ՌԴ նախագահին առընթեր Երեխայի իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան:
«Գորիսի կենտրոնական հրապարակում հավաքվել է 1,5 հազար երեխա, այդ թվում՝ արցախցիներ։ Հրազդանում էլ տոնակատարությանը մասնակցել են Արցախից բռնի տեղահահանված ու այդ քաղաքում հաստատված արցախցի ընտանիքների 1000 երեխա:
Մենք շարունակելու ենք աջակցել մարդասիրական ծրագրերին, որոնք ուղղված են դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին օգնելուն, ինչպես մեր երկրում, այնպես էլ արտերկրում։ Մենք պատրաստ ենք նաև օգնել Ռուսաստանում գտնվող արցախցի ընտանիքներին»,- ասված է հայտարարության մեջ։