«Goroyan Racing Team»-ը հաղթել է գերմանական հեղինակավոր առաջնությունում
07 Նոյեմբերի 2025, 10:00
«Goroyan Racing Team»-ը (Գորոյան ռեյսինգ թիմ) հաղթել է TCR դասում գերմանական հեղինակավոր NLS առաջնությունում: Թիմի կազմում ընդգրկված են Արթուր Գորոյանը, Ռոման Մավլանովը, Օլեգ Կվիտկան և Դևիդ Բրինը:
«Շատ բարդ մրցաշրջան էր, ամենևին էլ այնպիսին չէր, ինչպիսին ես պատկերացնում էի։ Ես կարծում էի, որ հեշտ կլիներ: 12 մրցավազքը, այդ թվում՝ 24-ժամյա մարաթոնը, լի էին փորձություններով, սխալներով, ցավով և հույզերով: Յուրաքանչյուր փուլ ապացույց է այն բանի, որ անհնարին ոչինչ չկա: Կա միայն անհաջող ռազմավարություն կամ ծրագիր։ Այս ամենն ուժ, համբերություն և վստահություն է հաղորդում ապագա նախագծերին», — խոստովանել է Արթուր Գորոյանը։
«Goroyan Racing Team»-ը թիմի հիմնադիրը ավտոմոբիլային սպորտում միջազգային մեծ ճանաչում ունեցող ավտոարշավորդ Արթուր Գորոյանն է։ Նա թեև ապրում է արտերկրում, սակայն արշավորդի արտոնագիրը ստացել է Հայաստանում։