Գուրգեն Հովհաննիսյանը նոկաուտի է ենթարկել ամերիկացի Քոլբի Մեդիսոնին
06 Հունվարի 2024, 15:30
Հայ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է ԱՄՆ ներկայացուցիչ Քոլբի Մեդիսոնի հետ մենամարտում։
Մրցությունն անցկացվել է Տակոմայում (Վաշինգտոն, ԱՄՆ) և եղել է ToroPromotions-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոյի գլխավոր իրադարձությունը։ Հովհաննիսյանը հաղթանակի է հասել 5-րդ ռաունդում, երբ նոկաուտի է ենթարկել մրցակցին։
Նշենք, որ 25-ամյա հայ մարզիկը ռինգ է վերադարձել ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո։ Ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա անցկացրել է 5 մենամարտ, որոնցում տարել է հինգ հաղթանակ։