Գուտերեշը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
24 Սեպտեմբերի 2023, 12:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրման կապակցությամբ և կոչ արել խստորեն պահպանել հրադադարը։
Գուտերեշը հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
«Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում վերջին ռազմական էսկալացիայի առնչությամբ և ընդգծել հրադադարի խստիվ պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է Գուտերեշի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո գլխավոր քարտուղարի տարածած հայտարարության մեջ։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում, ի հավելումն հրադադարի պահպանման կոչի, համաշխարհային կազմակերպության ղեկավարն ընդգծել է «ՄԱԿ-ի աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու բոլոր միջնորդական ջանքերին»։