Գրական տոն՝ թումանյանասեր հանրության համար
20 Փետրվարի 2025, 20:20
Փետրվարի 19-ին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 156-ամյակին նվիրված միջոցառումը տարբերվում էր իր ձևաչափով և բազմազանությամբ:
Կազմակերպվել էր գրական բանավեճ բանասիրական գիտությունների թեկնածուներ Արքմենիկ Նիկողոսյանի և Հայկ Համբարձումյանի մասնակցությամբ: Վերջում տեղի է ունեցել նոր գրքի շնորհանդեսը:
Հնչել են բանաստեղծի գրական ժառանգության սիրված գոհարներից, եղել են երաժշտական կատարումներ, և, իհարկե, օրվա խորհրդին համահունչ՝ նվիրել են գրքեր։