Գրանադայում Փաշինյանն ու Զելենսկին շփվել են
05 Հոկտեմբերի 2023, 16:08
Գրանադայում Փաշինյան-Զելենսկի կարճատև շփում է տեղի ունեցել:
Փաշինյանը աշխատանքային այցով Իսպանիայում է, նա մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին:
Հավելենք, որ Գրանադայում նախատեսված էր Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը՝ արեւմտյան միջնորդների հովանու ներքո, սակայն, վերջին պահին Ալիեւը հրաժարվեց Գրանադա մակենել:
Նկատենք, որ Փաշինյան-Զելենսկի շփումից առաջ, Կիեւ էր մեկնել Աննա Հակոբյանը: Փաշինյանի կինը Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայի հրավերով սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել էր «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին», որտեղ ելույթ էր ունեցել, ներկայացրել էր Արցախում տիրող վիճակը, ապա Կիևում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և նրա տիկնոջը՝ Ելենա Զելենսկային, ու հանդիպման մասին պատմող լուսանկար հրապարակել ֆեյսբուքյան էջում:
Նշենք նաեւ, որ նախօրեին տեղի է ունեցել Զելենսկի-Ալիեւ հեռախոսազրույցը, որի ընթացքում Ուկրաինայի նախագահը հերթական անգամ հայտարարել՝ աջակցում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը»: