Արցախից մինչև Կոստանդնուպոլիս. Greek City Times-ի հոդվածը

12 Օգոստոսի 2023, 09:00

Մշակույթ

Հունական «Greek City Times» թերթը հոդված է հրապարակել հայկական վանքերի ու եկեղեցիների միջնադարյան քարտեզի մասին։Դա ոչ միայն աշխարհագրական փաստաթուղթ է, այլև արտացոլում է հայոց պատմության վիզուալ պատկերը: Քարտեզը ստեղծվել է 1961 թվականին և հայտնաբերվել է Բոլոնիայի համալսարանում 1991 թ.-ին։

Այս քարտեզն արտացոլում է 17-րդ դարավերջին հայկական եկեղեցու մեծ ազդեցությունը։ Քարտեզի վրա պատկերված է մոտ 800 վայր, այդ թվում՝ այնպիսի նշանակալից հայկական կրոնական կենտրոններ, ինչպիսիք են Էջմիածինը, Կիլիկիան, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքությունները։ Քարտեզն ընդգրկում է նաև Հայաստանի պատմական հսկայական տարածքները՝ Արցախից մինչև Կոստանդնուպոլիս, այդ թվում՝ Ղրիմի հայկական վանքերն ու եկեղեցիները։