Գրետա Վարդանյանը Հայաստանի ռեկորդ է սահմանել և բարելավել դիրքը օլիմպիական ուղեգրի համար պայքարում

08 Մարտի 2024, 21:37

Սպորտ

Դուբայում անցկացված Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի որակավորման մրցաշարին մասնակցել է Հայաստանի ներկայացուցիչ Գրետա Վարդանյանը։

Մասնակցությունը մրցաշարին Գրետային հնարավորություն է տվել մնալ վարկանիշային աղյուսակում և մեկ դիրքով բարելավել անձնական ցուցանիշը։

Գրետա Վարդանյանը բոլոր երեք մոտեցումները տեխնիկապես անթերի է կատարել և իր սպորտային կարիերայի լավագույն արդյունքն է գրանցել՝ 97 կգ, որը նաև Հայաստանի ռեկորդ է։

Գրետա Վարդանյանը Փարիզ 2024 Պարալիմպիկ Խաղերի մասնակցության հրավեր ստանալու Վարկանիշային աղյուսակում բարելավել է դիրքը մեկ քայլով` 12-րդ տեղից տեղափոխվելով 11-րդ տեղ, իսկ ըստ երկրների հաշվարկի` եզրափակել է լավագույն տասնյակը։