Գրիգոր Արեշյան․ Աշխարհահռչակ հնագետը

13 Մայիսի 2024, 23:30

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մայիսի 13-ին պետական գործիչ, պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Գրիգոր Արեշյանը կդառնար 75 տարեկան։

Գրիգոր Եվգենիի Արեշյանը ծնվել է գիտնականների ընտանիքում, և հավանաբար հենց այդ պատճառով էլ սերտորեն կապված է եղել գիտության և պատմության հետ։ Արեշյանը եղել է Երևանի պետական համալսարանի լաբորատորիայի վարիչ, ինչպես նաև ՀԽՍՀ ԳԱ հնագիտության ինստիտուտի փոխտնօրեն։ 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի պետնախարարը։

Մի քանի տարի անց մեկնել է ԱՄՆ, որտեղ դասավանդել է Չիկագոյի և Լոս Անջելեսի համալսարաններում։

Ի դեպ, Արեշյանի պապը՝ Գրիգոր Արեշյան ավագը, Խորհրդային Հայաստանում ակադեմիական մանկաբարձության և գինեկոլոգիայի հիմնադիրներից էր։ Նրա անունով է կոչվել Երևանի 1-ին հիվանդանոցի մանկաբարձական կլինիկան։

Հնագետը եղել է Արենիի քարանձավի պեղումների ղեկավարը, որտեղ հայտնաբերվել են աշխարհի ամենահին կոշիկները և գինու գործարանը։ Նրա հնագետների խումբը նաև հնագույն դամբարան է հայտնաբերել Արցախի Մարտակերտ քաղաքում։

Գրիգոր Արեշյանը մահացել է 2020 թվականի օգոստոսի 2-ին։

Հիմա եթերում