Գրիգոր Դանիելյանը՝ Սանկտ Պետերբուրգի լավագույն խոհարար
15 Հունիսի 2023, 12:10
Սանկտ Պետերբուրգում կայացած ազգային խոհանոցների փառատոնի հաղթող է դարձել հայազգի ռուս խոհարար Գրիգոր Դանիելյանը:
Ծնունդով գյումրեցին արժանացել է բարձրագույն պարգևի՝ «Սանկտ Պետերբուրգի լավագույն խոհարար»:
Գրիգոր Դանիելյանը Լյուքսեմբուրգում կայացած խոհարարների եվրոպական առաջնության արծաթե մեդալակիր է: