Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի ազատազրկված հոգևորականների, Կարապետյանի և գերեվարվածների համար

09 Դեկտեմբերի 2025, 15:00

Քաղաքականություն

Դեկտեմբերի 9-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում պատարագ կմատուցվի ազատազրկված հոգևորականների, գործարար Սամվել Կարապետյանի և գերեվարվածների համար։ Այս մասին հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ, դեկտեմբերի 9-ին՝ Յղութիւն Սբ. Աստուածածնի յԱննայէ տոնի առիթով, երեկոյան ժամը 19:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Հավարտ Սուրբ Պատարագի աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների համար։

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը Սրբազան Պատարագի արարողությանը», — ասված է հաղորդագրությունում։

Հիմա եթերում